Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Վայելե՛ք ձեր ցանածի բերք նիկոլիզմը

Վայելե՛ք ձեր ցանածի բերք նիկոլիզմը
27.05.2023 | 21:31

Երջանիկ էինք, անկախություն էինք նվեր ստացել։ Արցախյան ազատամարտում հաղթել էինք։
Եվ փոխանակ երկիր կառուցելու` իշխանավորը կապիկությամբ զբաղվեց, մտավորականը կապիկությամբ զբաղվեց։
Արհամարհվեց աշխատավոր, ստեղծող, արարող մարդը։ Պետական ամենաբարձր մակարդակով գողական «պոնյատներով» էին առաջնորդվում։
Եվ չէին պատկերացնում, որ հակառակ երեսը` գողականի հակառակ կողմը սովորական բոզականն է։ Հեղափոխությունը կամ հեղաշրջումը պիտի իշխանության բերի «տռասի» փնթիներին։
Իսկ նրանք, ովքեր ահազանգում էին ժամանակի այդ շվայտ վատման համար, լարվում էին երկրից, կամ հազար «յառլիկ» կպցնելով հեղինակազրկում էին:
Խնդրեմ ` ստացե՛ք։
Վայելե՛ք ձեր ցանածի բերք նիկոլիզմը։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5966

Մեկնաբանություններ